Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ. Արթուր Վանեցյան

Առաջիկայում կլինեն մեծ, հնչեղ բացահայտումներ, այսօր Ազգային ժողովում՝ «Ազատության» հարցին ի պատասխան, ասաց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Ազատության» դիտարկմանը, թե վարչապետը դժգոհ է իրավապահ մարմիններից կոռուպցիայի դեմ պայքարի հարցում, և հարցին, թե ինչո՞ւ նոր բացահայտումներ չկան, Վանեցյանը պատասխանեց. – «Ես էլ եմ դժգոհ իրավապահ մարմինների, հատկապես ԱԱԾ-ի աշխատանքից, որովհետև այն տեմպը և այն աշխատանքները, որոնք մենք իրականացրել ենք մեր գործունեության սկզբնական շրջանում, որոշակի նվազում կա»։

Հարցին, թե ինչո՞վ է դա պայմանավորված, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. – «Բացատրվում է նրանով, որ իրավական հիմքերը պետք է լինեն շատ ամուր, որպեսզի մեր կատարած գործը հնարավոր չլինի հետագայում շահարկեր, բողոքարկել և ասել, որ «մենք գործել ենք քմահաճույքով», մենք գործել ենք միայն օրենքով և փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի օրենքի բոլոր պահանջները պահվեն։ Բայց առաջիկայում կլինեն ևս մեծ հնչեղ բացահայտումներ»։

azatutyun.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով