Հայաստանի բյուջե բավականին մեծ գումար է վերադարձվել. ԱԱԾ

Հայաստանի բյուջե բավականին մեծ գումար է վերադարձվել: Մարտի 22-ին Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում՝ բարեփոխումների իրականացման գործընթացի եւ ձեռք բերված արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ, այս մասին ասաց Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով՝ այժմ ստուգվում է տարբեր ոլորտներում 234 մլն դրամի չափով միջոցների շրջանառությունը: Վանեցյանը սական, հրաժարվեց հստակեցնել որքան գումար է ընդհանուր նախատեսվում վերադարձնել պետբյուջե, նշելով միայն, որ դրանք «զգալի» կլինեն:

«Կանխատեսումներն անելն անշնորհակալ գործ է եւ մենք նաեւ պետք է հասկանանք, որ պետք է աշխատել որոշ արկածախնդիրների կողմից չարաշահումների անթույլատրելիության նպատակով», – հավելեց նա:

news.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով