Կրեմլը հաստատել է «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը |armenpress.am|

armenpress.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հաստատել է, որ փետրվարի 10-ին կկայանա «նորմանդական ձեւաչափի» քաղաքական խորհրդականների հանդիպումը. Ռուսաստանի համար բանակցությունների դրական արդյունքները կապված են միայն Մինսկի համաձայնագրերի իրագործման հետ։

«Քաղաքական խորհրդականները շարունակում են իրենց զրույցը: Այո՛, նման հանդիպում կկայանա։ Հեռանկարները կարող են լինել միայն ընդհանուր: Եվ դրական հեռանկարները կարող են կապված լինել բացառապես Մինսկի միջոցառումների համալիրի իրագործման հետ»,- ընդգծել է Պեսկովը:

«Նորմանդական քառյակը» Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարների խումբն է, որոնք ուղիներ են փնտրում Ուկրաինայի արեւելքում հակամարտության կարգավորման համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով