Բլինքենն ու Չավուշօղլուն քննարկել են վերջին իրադարձությունները Կովկասում |1lurer.am|

1lurer.am: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ հայտնում է ТАСС-ը:

Նշվում է, որ բանակցությունների օրակարգում են եղել Ռուսաստանի և Ուկրաինայի շուրջ վերջին իրադարձությունները, այդ թվում՝ «Թուրքիայի նախաձեռնությունը Կիևի և Մոսկվայի միջև լարվածության նվազեցման ուղղությամբ»:

Քննարկվել է իրավիճակը Սիրիայում: Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան մտադիր է վճռականորեն շարունակել պայքարը Սիրիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ:

ԱԳ նախարարներն անդրադարձել են Կովկասում տեղի ունեցած վերջին իրադարձություններին և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շարունակվող գործընթացին:

Չավուշօղլուն ԱՄՆ պետքարտուղարին հրավիրել է մարտի 11-13-ը կայանալիք Անթալիայի դիվանագիտական համաժողովին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով