Մակրոնը ժամանել Է Կիեւ, որտեղ հանդիպում կունենա Զելենսկու հետ |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանել Է Կիեւ, որտեղ հանդիպում կանցկացնի Ուկրաինայի իր պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ: Փետրվարի 8-ին հայտնել Է Ուկրաինայում Ֆրանսիայի դեսպան Էտիեն դե Պոնսենը:

Նախօրյակին Մոսկվայում Մակրոնը բանակցություններ Է վարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: «Պատիվ ունեմ Կիեւում ողջունելու նախագահ @EmmanuelMacron-ին (Մակրոնին), որը ժամանել Է՝ հանդիպելու @ZelenskyyUa (Զելենսկու) հետ… Առջեւում շատ հագեցած օր Է: Բարի գալուստ Ուկրաինա»,-դեսպանը գրել Է Twitter-ում: Նա նաեւ հաղորդել Է, որ Ուկրաինա Է ժամանել Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ դե Դրիանը, որը հանդիպում կունենա Ուկրաինայի իր պաշտոնակից Դմիտրի Կուլեբայի հետ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով