tert.am: Ավտոապահովագրողների բյուրոն և Կենտրոնական բանկն ինձ համար ուղղակի կատարողներ են։ Հարցն ավելի մեծ է և մեծ մասշտաբների է հասնում, իմ կարծիքով՝ հասնում է Կառավարություն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից մեկը։ Հիշեցնենք՝ ԱՊՊԱ-ն տարեկան կտրվածքով թանկանում է 3000 դրամով։
Դիտարկմանը, թե այդ դեպքում ինչու՞ միանգամից խնդրի լուծման համար պահանջ չեն ներկայացնում Կառավարությանը, վարորդն արձագանքեց. «Տարբեր կառույցներ ենք գնում՝ փորձելով մեր ձայնը բարձրացնել։ Հիմնական կետն ինձ համար Կառավարությունն է, բայց քանի որ չեմ ուզում՝ այս ամենը հասնի Կառավարություն, մենք փորձում ենք մեր հարցի լուծումն ավելի փոքր մասշտաբներից սկսել։ Եթե արդյունք չունեցանք, որոշակի պատասխան ու հիմնավորում չեղավ, ես առաջարկելու եմ, որ սլաքներն ուղղվեն Կառավարություն, որովհետև այս հարցը պետք է վերջնական լուծվի»,-ասաց նա։
Առավել մանրամասն՝ tert.am-ում