Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից. Վլադիմիր Վարդանյան |armenpress.am|

armenpress.am: Հայհոյանքը որպես բարոյական նորմ արգելված է եղել, արգելված է և, հույս ունեմ, արգելված կլինի Հայաստանում:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ անդրադառնալով Freedom House հասարակական կազմակերպության հայտարարությանը, որով մտահոգություն է հայտնվել ՀՀ քրեական օրենսգրքի ծանր վիրավորանքը քրեականացնող նոր դրույթի կիրառմամբ ՀՀ քաղաքացու նկատմամբ կայացված առաջին դատավճռով:

«Հայհոյանքը որպես կատեգորիա ընդհանրապես պետք է դուրս մնա հանրային դիսկուրսից: Ցավոք, հայհոյանքը սոցիալական ցանցի առկայության պարագայում վերացվել է մի դաշտի, որը կարող է բերել հանցավոր երևույթների: Հայհոյանքը ոչ թե խոսքի ազատության դրսևորում է, այլ խոսքի ազատության սահմանափակման այն իրավաչափ դեպքերից է, երբ, ըստ էության, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հայհոյանք տված մարդուն պաշտպանություն չի տրամադրում:  Ես չեմ խոսում ոչ շեմային դեպքերից, ոչ վիրավորանքի այլ դրսևորումներից: Գիտեք, որ օրենքի ընդունման նպատակը նախ և առաջ այդ իրավիճակը շտկելն էր»,- ասաց Վարդանյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով