Արտախորհրդարանական երկու ուժ պատրաստակամություն է հայտնել՝ ներգրավվելու ԱԺ եվրոպական ինտեգրման հանձնաժողովի աշխատանքներին |armenpress.am|

armenpress.am: «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և «Հանրապետություն» կուսակցությունը ցանկություն են հայտնել որպես դիտորդ ներգրավվել ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի աշխատանքներին՝ արտախորհրդարանական շահագրգիռ ուժերի հետ ՀՀ-ԵՄ հարցերի քննարկման շրջանակներում:

ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին այս մասին ասաց «Հայաստանի Եվրոպական» կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը` հավելելով, որ իրենց նպատակն է աջակցել հանձնաժողովի աշխատանքներին.

«Մենք փորձելու ենք քաղաքականացնել ձեր աշխատանքը, քանի որ մեզ համար այս հանձնաժողովն առանցքային է: Մենք համոզված ենք, որ Եվրաինտեգրման հանձնաժողովն է այն առանցքը, որտեղ պետք է լուծվեն անվտանգային, տնտեսական զարգացման հարցերը և այլ շատ հարցեր»,- նշեց Խզմալյանը:

Նրա խոսքով «Հայաստանի Եվրապական կուսակցությունը» կապեր և գործնական հարաբերություններ ունի եվրոպական մի շարք կուսակցությունների հետ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով