Զելենսկին Եվրախորհրդի ղեկավարի հետ քննարկել է Ուկրաինայի իրադրությունը |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շարլ Միշելի հետ քննարկել է Ուկրաինայի սահմանների շուրջ ստեղծված իրավիճակը:

«Հեռախոսազրույց եմ ունեցել Շառլ Միշելի հետ։ Քննարկել ենք Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և առկա բոլոր ձևաչափերի շրջանակներում դրա ապաէսկալացիան։ Դիվանագիտական ջանքեր ենք գործադրում խաղաղությունը վերականգնելու համար։ Շարունակում ենք գործնականում համագործակցել բոլոր ուղղություններով։ Շնորհակալ եմ Եվրամիությանը Ուկրաինային մշտապես աջակցելու համար»,- գրել է Զելենսկին Twitter-ի իր էջում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով