azatutyun.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեից (ԿԽՄԿ) առայժմ հրաժարվում են մեկնաբանել՝ արդյոք կազմակերպությունը շարունակելո՞ւ է իր աշխատանքն Արցախում, թե՝ ոչ։
ԿԽՄԿ Հայաստանի գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին՝ անդրադառնալով հարցին, «Ազատությանն» ասաց, որ կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակն այս պահի դրությամբ ամբողջ ծավալով աշխատում է, շարունակում են աջակցել հակամարտությունից տուժած բնակիչներին։
«Ինչ վերաբերում է հետագային, այս պահին որևէ մեկնաբանություն չենք կարող անել։ Կարող ենք փաստել, որ գրասենյակն աշխատում է և պլանավորած ծրագրերով կարողանում է այս պահի դրությամբ իրականացնել իր աշխատանքները», – տեղեկացրեց Ամատունին:
Կազմակերպության Հայաստանի գրասենյակից չեն մեկնաբանում նաև, թե ինչպես են սահմանափակվում գրասենյակի աշխատանքներն Արցախում։
Որ Բաքուն Լեռնային Ղարաբաղում փորձում է խոչընդոտել նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքները, հայտնի դարձավ 3 օր առաջ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ ադրբեջանական Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքն է ցանկանում խաթարել, ըստ էության, սահմանափակվում է կազմակերպության մուտքն ու ելքը Արցախ։ Նույն օրը պաշտոնական Բաքուն էլ փաստացի չէր հերքել Երևանից հնչող հայտարարությունը։
Շարունակությունը՝ azatutyun.am կայքում