Ջոնսոնը և Մակրոնը Ուկրաինայի շուրջ իրադրության դիվանագիտական լուծումն առաջնահերթություն են համարում |armenpress.am|

armenpress.am: Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով Ուկրաինայի շուրջ առկա լարված իրադրությունը: Այս մասին ասվում է Բրիտանիայի վարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

«Առաջնորդները տեղեկացրել են մեկը մյուսին միջազգային գործընկերների հետ տարվող բանակցությունների մասին՝ անդրադառնալով նաև այս շաբաթ վարչապետի՝ Կիև կատարած այցին: Նրանք համաձայնել են, որ առկա լարվածության պայմաններում դիվանագիտական լուծման որոնումը պետք է մնա որպես առաջնահերթություն»,- ասվում է հայտարարության մեջ:

Նրանք ընդգծել են, որ երկու երկրները շարունակելու են համագործակցությունը՝ մշակելու պատժամիջոցներ Ռուսաստանի՝ Ուկրաինայի վրա հարձակման պարագայում:

Հեռախոսազրույցի ընթացքում Մակրոնն ու Ջոնսոնը քննարկել են նաև երկկողմ կապերի ամրապնդմանը, ՆԱՏՕ-ի անդամների միասնականությունն ապահովելու անհրաժեշտությանն առնչվող հարցեր:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով