hetq.am: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Արղամանյանի, այսօր որոշել է մերժել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի գործով իրեն ներկայացված ինքնաբացարկի միջնորդություններն ու քննել գործը:
Քիչ առաջ դատարանում գործի քննությունը սկսվել է:
Նշենք, որ դատավոր Արղամանյանին ինքնաբացարկի երկու միջնորդություն է ներկայացվել, դրանցից առաջինը վերաբերում էր գործը Արղամանյանին մակագրելիս սահմանված կարգը չպահպանելուն:
Այսօր առավոտյան այս միջնորդությունը մերժվել է, ապա Բախշիյանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը մեկ այլ միջնորդություն է ներկայացրել: Ըստ պաշտպանի` Դավիթ Արղամանյանը Բախշիյանի գործով անկողմնակալ լինել չի կարող` հաշվի առնելով վերջինիս քաղաքականացված լինելը:
Մասնավորապես` Դավիթ Արղամանյանը 2018 թվականին ակտիվորեն մասնակցել է իշխանափոխության համար տեղի ունեցող գործընթացներին: Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում երևում է, թե ինչպես է քայլերթի ընթացքուն թմբուկին հարվածում: Դատավորը, սակայն, ինքնաբացարկի միջնորդությունը մերժելով` ըստ էության դիրքորոշում է հայտնել, որ կարող է անաչառ քննել գործը: Այս պահին դատավորին կալանավորելու միջնորդության քննությունը շարունակվում է:
Դատավորը նիստից առաջ չցանկացավ խոսել: