Պուտինն ու Սի Ծինփինը հայտարարել են, որ ՌԴ-ի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի |tert.am|

tert.am: Ռուսաստանի և Չինաստանի միջև բարեկամությունը սահմաններ չունի, նրանց համագործակցության մեջ «արգելված գոտիներ» չկան։ Այս մասին ասվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կրեմլի կայքում։

«Երկու պետությունների բարեկամությունը սահմաններ չունի, չկան համագործակցության արգելված գոտիներ, երկկողմ ռազմավարական համագործակցության ամրապնդումն ուղղված չէ երրորդ երկրների դեմ, չի ազդում միջազգային միջավայրի փոփոխության և երրորդ երկրներում իրավիճակային փոփոխությունների վրա»,- ասված է ուղերձում։

Հայտարարության մեջ նշվում է նաև, որ Ռուսաստանը և Չինաստանը հանդես են գալիս համաշխարհային տերությունների միջև նոր տեսակի հարաբերությունների ձևավորման օգտին, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի, խաղաղ գոյակցության և փոխշահավետ համագործակցության վրա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով