Էրդողանը հայտարարել է Զելենսկիին և Պուտինին Անկարայում ընդունելու պատրաստակամության մասին |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Կիևում իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկիի հետ բանակցություններից հետո վերահաստատել է, որ Անկարան պատրաստ է ընդունելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ- Նովոստի»-ն:

«Ես կրկին հայտնում եմ Թուրքիայի պատրաստակամությունը՝ հյուրընկալելու Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդներին»,- ասել է Էրդողանը մամուլի հայտարարության ընթացքում։

Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Կալինն ավելի վաղ հայտնել էր, որ Էրդողանը հրավիրել է Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինին և Վլադիմիր Զելենսկիին՝ քննարկելու և լուծելու տարաձայնությունները։

«Թուրքիան պատրաստ է  նաև ընդունել և հարցը  լուծել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

Ուկրաինան և Թուրքիան ստորագրել են նաև ազատ առևտրի գոտու (ԱԱԳ) մասին համաձայնագիր։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով