Արամ Ա կաթողիկոսը և ԱՄՆ դեսպանը տեսակետներ են փոխանակել Լիբանանի քաղաքական կյանքի վերաբերյալ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետն Անթիլիասի Մայրավանքում ավելի քան մեկ ժամ տևած հանդիպում է ունեցել Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Դորոթի Շիի հետ: Հանդիպման ներկա է եղել դեսպանատան քաղաքական հարցերի պատասխանատու Էթան Լինչը: Այս մասին տեղեկացնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից։

«Հանդիպումը առիթ հանդիսացաւ ընդհանուր ակնարկ մը նետելու Լիբանանի ներքին քաղաքական կեանքին վրայ: Այս շրջագծէն ներս տեսակէտներու փոխանակում տեղի ունեցաւ Վեհափառ Հայրապետին ու դեսպանուհիին միջեւ։ Անոնք շեշտեցին յառաջիկայ երեսփոխանական ընտրութիւններուն կայացման, ինչպէս նաեւ ընկերատնտեսական կեանքը բարելաւումի առաջնորդող գործընթացներու կարեւորութիւնը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով