Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան. Թուրքիայի ԱԳՆ |tert.am|

tert.am: Թուրքիան հաստատում է հավատարմությունն Ուկրաինայի հետ հարաբերությունների հետագա զարգացման հարցում: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս երկրի ԱԳՆ-ն հայտարարել է հինգշաբթի՝ Անկարայի և Կիևի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ:

«Թուրքիան աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, չի ճանաչում Ղրիմի անօրինական անեքսիան և կողմ է հանդես գալիս Դոնբասում իրավիճակի խաղաղ կարգավորմանը՝ միջազգային իրավունքի համաձայն: Փոխադարձ քայլերը, որոնք ձեռնարկվելու են Ռազմավարական խորհրդի 10-րդ նիստի ընթացքում, նպաստելու են մեր երկկողմ համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը»,- ասվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով