armenpress.am: Անկարայում տեղի է ունեցել Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթիի գլխավորած պատվիրակության դիմավորման պաշտոնական արարողությունը։
Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։
Թուրքիայի նախագահը և Լիբանանի վարչապետը հանդիպելու են դեմ առ դեմ, իսկ հետո ընդլայնված կազմով՝ երկկողմ պատվիրակություններով։
Կողմերը հանդիպումից հետո հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով։