Գեղարքունիքի մարզում անցած տարի իրականացված միջոցառումների ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 909 միլիոն 928 հազար դրամ |armenpress.am|

armenpress.am: Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնում ամփոփվել է 2021 թվականի աշխատանքային տարին, որի արդյունքներով Գեղարքունիքի մարզում 2021 թվականին իրականացված միջոցառումների փաստացի ֆինանսավորումը կազմել է 34 միլիարդ 909 միլիոն 928 հազար դրամ։

Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, վերլուծության եւ զբոսաշրջության բաժնի պետ Վարդուհի Մնացականյանը, ՀՀ Գեղարքունիքի մարզի 2017-2025 թվականների  զարգացման ռազմավարության  հիման վրա մշակվել է ՀՀ Գեղարքունիքի մարզի 2021 թվականի գործունեության ծրագիրը (ՏԱՊ), եւ  նախատեսված միջոցառումների ֆինանսավորումը կազմել է 57 միլիարդ 127  միլիոն 997 հազար դրամ։ 2021 թվականի գործունեության ծրագրի (ՏԱՊ) հիման վրա  կազմվել է 2021 թվականի տարեկան մոնիտորինգի հաշվետվությունը, որի արդյունքում  2021 թվականին բոլոր ոլորտներում իրականացված միջոցառումների ֆինանսավորումը փաստացի կազմել է  34 միլիարդ 909 միլիոն 928 հազար դրամ, որի արդյունքում ստեղծվել է  շուրջ 1282 աշխատատեղ:

«Նկատելի ներդրումներ են իրականացվել քաղաքաշինության, ճանապարհաշինության, դպրոցաշինության, սուբվենցիոն ծրագրերի իրականացման, գյուղատնտեսության, առողջապահության եւ այլ ոլորտներում։

Ներդրումներ իրականացվել են ՀՀ պետական բյուջեի, տեղական բյուջեի, Համաշխարհային բանկի, գերմանական KFW բանկի, միջազգային մի շարք այլ կառույցների կողմից։ Կառուցվել են միջազգային, հանրապետական, մարզային ու համայնքային նշանակության ճանապարհներ, կրթական, նախակրթական, մշակութային ու առողջապահական հաստատությունների շենքեր, խմելու եւ ոռոգման ջրատարներ, արեւային ֆոտովոլտային կայաններ, գազատարներ, էլեկտարահողրդման գծեր եւ տրանսֆորմատորային ենթակայաններ, արոտների ջրարբիացման համակարգեր, ձեռք է բերվել նոր գյուղտեխնիկա։ Ակնկալում ենք, որ այս տարի եւս լուրջ ձեռքբերումներ կունենանք մեր մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում»,-նշեց Վարդուհի Մնացականյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով