Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում դեսպանատան աշխատակիցների մի մասին |azatutyun.am|

azatutyun.am: Կանադան ժամանակավորապես հետ է կանչում Կիևում իր դեսպանատան այն աշխատակիցներին, որոնք կատարում են գործառույթներ, առանց որոնց դեսպանատան գործունեությունը կարող է շարունակվել, ինչպես նաև դիվանագետների ընտանիքների մնացած անդամներին։

Կանադայի արտաքին գործերի նախարարությունը երեկ հայտարարություն է տարածել՝ Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կենտրոնացման շուրջ շարունակվող լարվածության ֆոնին:

«Մինչ մենք շարունակում ենք ուշադիր հետևել իրավիճակին, կանադացիների անվտանգությունը մնում է մեր առաջնահերթությունը: Մեր պաշտոնյաները պատրաստ են հյուպատոսական օգնություն ցուցաբերել Կանադայի քաղաքացիներին, եթե պահանջվի», – հայտարարել է Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ նշելով՝ Կիևում դեսպանատունը մնում է բաց։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով