Հունվարի 30-ին՝ ժամը 17։30-ի դրությամբ, Վանաձոր-Դիլիջան, Գորիս-Սիսիան ավտոճանապարհներին, Սիսիանի տարածաշրջանի Զանգեր կոչվող հատվածում, Ստեփանավանի ոլորաններում տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին տեղեկցնում է ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
«Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մարդատար տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,- նշված է հաղորդագրության մեջ։