Պուտինն ու Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել․ Պուտինն իր դժգոհությունն է հայտնել ՆԱՏՕ-ի պատասխաններից |factor.am|

factor.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր։ Պուտինը նշել է ՆԱՏՕ-ի կողմից տրված գրավոր պատասխանում ռուսական առաջարկների անտեսման մասին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Զրույցի հիմնական թեման Ռուսաստանին անվտանգության երկարաժամկետ, օրինական երաշխիքներ տրամադրելու հարցն էր, այդ թվում՝ Ժնևում ռուս-ամերիկյան վերջին բանակցությունների և Բրյուսելում Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի նիստի ֆոնին»,- ասված է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Վլադիմիր Պուտինը հստակ մատնանշել է ԱՄՆ-ի և դաշինքի պատասխաններում ռուսական առաջարկների հիմնարար կետերի անտեսումը։ ՌԴ նախագահը նշել է, որ Դաշինքը պատրաստ չէ հաշվի առնել Մոսկվայի հիմնական մտահոգությունները, մասնավորապես՝ դեպի արևելք չընդլայնվելը և Ռուսաստանի Դաշնության սահմանների մոտ հարվածային զենքի համակարգեր տեղակայելուց հրաժարվելը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով