Սիրիայի հարցով Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը մնում է օրակարգում. ՌԴ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am:  ՌԴ արտաքին գործերի նախարարությունը  հայտնում է, որ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի գագաթնաժողովի անցկացումը Սիրիայի հարցով մնում է օրակարգում:

Այս մասին  հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:

Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել էր, որ  Աստանայի ձևաչափով ղեկավարների՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա գագաթնաժողովի օրակարգն ուղղված է լինելու սիրիական կարգավորման հարցում առավել շոշափելի առաջընթացի հասնելունԼավրենտևը հաստատել է, որ գագաթնաժողովը կարող է անցկացվել 2022 թվականի սկզբին Թեհրանում: Գագաթնաժողովը պետք է անցկացվի դեմ առ դեմ ձևաչափով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով