Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին փոխհրաձգություն է սկսվել երկու երկրների սահմանապահների միջև։ Այս մասին «Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի սահմանային ծառայությունը։
Բիշքեկում հայտնել են, որ իրավիճակի սրման պատճառ է դարձել տաջիկ զինվորականների գործողությունները, որոնք միակողմանիորեն փակել են Ղրղզստանի Իսֆանա և Բատկեն քաղաքները կապող մայրուղին: Իսկ տաջիկ սահմանապահներն իրենց հերթին պնդել են, թե կրակոցները առաջինը սկսել է ղրղզական կողմը, իսկ իրենք պատասխան կրակ են բացել։ Իրավիճակը դեէսկալացնելու համար դեպքի վայր են մեկնել երկու երկրների պաշտոնյաները։
Բիշքեկում հայտնել են նաև, որ տաջիկական կողմը օգտագործել է ականանետեր և նռնականետեր։
Նշվում է, որ Ղրղզստանի սահմանամերձ գյուղերի որոշ բնակիչներ տարհանվել են ղրղզ և տաջիկ սահմանապահների փոխանակման գոտուց։
Տաջիկստանի հետ սահմանին իրավիճակի սրումից հետո Ղրղզստանի Բատկենի շրջանի մի մասը մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է Սպուտնիկ Ղրղզստանը։
Ավելի ուշ հայտնել են փոխհրաձգության վերսկսման մասին։ Ղրղզստանը հայտարարում է նաև տաջիկական կողմից ծանր տեխնիկայի և զինվորականների տեղափոխման մասին։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կոչ է արել անհապաղ հրադադար հաստատել Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՀԱՊԿ խոսնակ Վլադիմիր Զայնետդինովը։
Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հրաձգության հետևանքով, նախնական տվյալներով, վիրավորների թիվը հասել է 6-ի։