Երևանի փոխքաղաքապետն ազատվել է պաշտոնից

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հունվարի 24-ին որոշում է ստորագրել փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանին աշխատանքից ազատելու մասին: Համապատասխան որոշման մեջ ասվում է.

«Ղեկավարվելով աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Ս. Հարությունյանի դիմումը՝

1. Սերգեյ Հարությունյանին 2022 թվականի հունվարի 24-ից ազատել Երևանի քաղաքապետի տեղակալի պաշտոնից։

2. Հանձնարարել աշխատակազմի ֆինանսական վարչության պետին` կատարել վերջնահաշվարկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և վերջին աշխատանքային օր համարել 2022թ. հունվարի 21-ը»։

Հարությունյանը համակարգում և վերահսկում էր քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության, առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի, անշարժ գույքի կառավարման վարչությունների, զորահավաքային բաժնի աշխատանքները:

Նա քաղաքապետի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հոկտեմբերի 29-ին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով