Արմեն Սարգսյանի քաղաքացիության վերբերյալ հրապարկումն ուղարկվել է ԱԱԾ |hetq.am|

hetq.am: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացիության վերաբերյալ «Հետք»-ի հրապարակումը Գլխավոր դատախազությունն ուղարկել է Ազգային անվտանգության ծառայություն, որպեսզի ուսումնասիրվի։ Այս մասին «Հետք»-ի հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Դեռևս 2021 թ-ից ԱԱԾ-ում քննվում է Արմեն Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիություն ունենալու վերաբերյալ Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանի ներկայացրած հաղորդման հիման վրա հարուցված քրական գործը։ Այդ գործի շրջանակներում էլ ազգային անվտանգության ծառայությունում պետք է ուսումնասիրեն Արմեն Սարգսյանի՝ Կարիբյան ծովում գտնվող փոքր երկրի՝ Սենթ Քիթս և Նևիսի քաղաքացի լինելու փաստը թաքցնելու հանգամանքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով