Վլադիմիր Զելենսկին և Շառլ Միշելը քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված քայլերը |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի ապաէսկալացմանն ուղղված ջանքերի համաձայնեցումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել են ուկրաինացի ղեկավարի մամուլի ծառայությունից:

«Զրույցի ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է միջազգային քաղաքական-դիվանագիտական ջանքերի համակարգմանը՝ մեր երկրի շուրջ իրավիճակի ապաէսկալացման համար»,- ասվում է Զելենսկիի գրասենյակի հայտարարության մեջ:

Զրուցակիցները քննարկել են Եվրամիության կողմից ընդարձակ պատժամիջոցային փաթեթի նախապատրաստումը, որը կարող է զսպել հետագա հնարավոր էսկալացիան:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով