Հուսիները գրոհել են ԱՄԷ-ի եւ Սաուդյան Արաբիայի վրա բազմաթիվ հրթիռներով եւ անօդաչուներով |armenpress.am|

armenpress.am: Եմենյան «Անսար Ալլահ» (հուսիներ) «խռովարար» շարժումն անցյալ գիշեր գրոհել է Արաբական Միացյալ էմիրությունների (ԱՄէ) եւ Սաուդյան Արաբիայի տարածքի վրա «մեծ քանակությամբ» բալիստիկ հրթիռներով եւ անօդաչու թռչող ապարատնեով: Այդ մասին, ինչպես հաղորդում է Almasirah հեռուստաալիքը, հունվարի 24-ին հայտնել է «խռովարարների» զինված ուժերի պաշտոնական ներկայացուցչ Յահյա Սարիան:

Մասնավորապես, նրա խոսքով, ԱՄէ-ում հրթիռակոծումների է ենթարկվել օդուժի «Ադ Դաֆրա» ռազմակայանը (Աբու Դաբիից 30 կիլոմետր դեպի հարավ – արեւմուտք) եւ «այլ կարեւոր թիրախներ թշնամու մայրաքաղաքում»: «Բացի դրանից, մեծ քանակությամբ  «Սամադ-3» դրոններով գրոհի են ենթարկվել կենսականորեն կարեւոր օբյեկտներ Դուբայում»,- ասել է Սարիան:

Նա նաեւ հաստատել է, որ հուսիների անօդաչուների եւ հրթիռների թիրախներ են դարձել մի քանի սաուդյան ռազմակայաններ եւ մի շարք օբյեկտներ Ջիզանում եւ Ասիրում: «Խռովարարաների» ներկայացուցչը, հավաստելով «առաջիկա փուլում գործողությունների մասշտաբներն ընդլայնելու՝ զինված ուժերի լիակատար պատրաստակամությունը», օտարերկրյա ընկերություններին եւ ներդրողներին խորհուրդ է տվել հեռանալ ԱՄէ-ից, քանի որ այն դադարել է անվտանգ երկիր լինելուց», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով