armtimes.com: Ավստրալիայի Երիտասարդական լիբերալ շարժումն ընդունել է 1915 թվականի հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը, ինչպես նաև Արցախի Հանրապետության բնիկ հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչելու բանաձև:
Այս մասին տեղեկացնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:
Երիտասարդական լիբերալ շարժումը Ավստրալիայի լիբերալ կուսակցության երիտասարդական թևն է: Ավստրալիայի լիբերալ կուսակցությունը երկրի խոշոր քաղաքական ուժերից մեկն է և ներկայում դաշնային կառավարությունում է՝ վարչապետ Սքոթ Մորիսոնի գլխավորությամբ:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ բանաձևի ընդունումը ցույց է տալիս Ավստրալիայի հասարակությունում 1915 թվականի ցեղասպանությունների ճանաչման աջակցող քննարկումների ընդլայնումը, ինչը հակասում է Մորիսոնի կառավարության քաղաքականությանը, որը շարունակում է խուսափել «ցեղասպանություն» բառն օգտագործելուց: