ԱՄԷ-ն հայտարարել է Աբու Դաբիի ուղղությամբ արձակված երկու հրթիռների ոչնչացման մասին |armenpress.am|

armenpress.am: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄէ) հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 24-ին կալանել են երկու հրթիռներ, որոնք Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարներն արձակել են երկրի մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ:

Այդ մասին հաղորդում է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄէ-ի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):

Պաշտպանական գերատեսչության տվյալներով հրթիռների բեկորներն ընկել են Աբու Դաբիի Էմիրության մի քանի շրջաններում: Գրոհների հետեւանքով տուժածներ չկան, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով