Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսը մարտի 21-ին հայտարարել Է, որ Դոնալդ Թրամփն ի շահ Իսրայելի ավելի շատ Է գործում, քան ցանկացած այլ նախագահ ԱՄՆ-ի ողջ պատմության ընթացքում:
«Նախագահ Դոնալդ Թրամփն ամենաիսրայելամետ նախագահն Է մեր երկրի ամբողջ պատության ընթացքում»,- գրել Է նա Twitter-ի իր Էջում:
Ավելի վաղ Թրամփը Teitter-ում հայտարարել Է, որ ԱՄՆ-ը պետք Է ճանաչի Իսրայելի լիակատար սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Ըստ որում Սպիտակ տունը եւ Պետդեպարտամենտը չեն պարզաբանում նախագահի արած հայտարարությունը:
1944 թվականից Սիրիային պատկանող Գոլանի բարձունքներն Իսրայելը գրավեց 1967 թվականի Վեցօրյա պատերազմի ընթացքում:
1981 թվականին Իսրայելի խորհրդարանն ընդունեց օրենք, որով միակողմանի կարգով հռչակեց հրեական պետության սուվերենությունը Գոլանի բարձունքների նկատմամբ: Անեքսիան անվավեր Է ճանաչվել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1981 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 497 բանաձեւով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: