Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար մեքենա

Հունվարի 23-ին, ժամը 10:23-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան-Տաթև ավտոճանապարհին մերկասառույցի պատճառով առկա են արգելափակված ավտոմեքենաներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության Վերին Խոտանանի առաջնային օգնության կետից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները Կապան-Տաթև ճանապարհահատվածից դուրս են բերել 38 արգելափակված բեռնատար ավտոմեքենա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով