Սամվել Ալեքսանյանն առեւանգե՞լ է Ղուշչյանին. ոստիկանությունը դեռ ստուգում է |pastinfo.am|

Ոստիկանությունը դեռ շարունակում է ստուգել  ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կողմից իրեն առեւանգելու եւ սպառնալու վերաբերյալ հեռուստահաղորդավար Համլետ Ղուշչյանի հայտարարությունը։  «Փաստինֆո»-ի  հարցին ի պատասխան ՀՀ Ոստիկանության հասապակայնության հետ կապի եւ լրատվության  վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը տեղեկացրեց, որ  «Հրապարակումները ստացել ենք, այս պահին համապատասխան ստուգումներ են իրականացվում»:

Մարտի 4-ին դատախազությունը հայտարարեց, որ Համլետ Ղուշչյանի հայտարարությունների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումներն ուղարկել են ՀՀ Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն՝ դրանցում ներկայացված հանգամանքներն ստուգելու հանձնարարությամբ։
«Փաստինֆո»-ի դիտարկմանն ի պատասխան, որ նյութեր նախապատրաստելու համար քրդատօրենսգրքով նախատեսված 10-օրյա ժամկետը լրացել է՝  քրեական գործ հարուցվել է, թե ոչ՝ ոստիկանությունից ասացին «Այս պահին ստուգումներ են ընթանում, հարուցվելու դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»:

pastinfo.am

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով