Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանի դեպքերի վերաբերյալ |azatutyun.am|

azatutyun.am: Եվրախորհրդարանը բանաձև է ընդունել Ղազախստանում հունվարյան իրադարձությունների վերաբերյալ։ Պատգամավորները կոչ են արել միջազգային հետաքննություն սկսել և պատժամիջոցներ սահմանել ղազախստանցի պաշտոնյաների դեմ՝ մարդու իրավունքների խախտումների համար։

Բանաձևը բաղկացած է 27 կետից։ Եվրոպացի պատգամավորները դրանում պնդում են, որ Ղազախստանի իշխանությունները բողոքի ցույցերին, այդ թվում՝ խաղաղ, պատասխանել են «անհամաչափ բռնությամբ», օգտագործել են «ահաբեկչություն» և «ծայրահեղականություն» տերմինները՝ սահմանափակելու խոսքի ազատությունը և այլակարծությունը։

Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի՝ «առանց նախազգուշացման կրակել» հրամանը Եվրախորհրդարանը գնահատել է որպես «կյանքի իրավունքը հարգելու և պաշտպանելու Ղազախստանի միջազգային իրավական պարտավորությունների խախտում»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով