armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ՌԴ և Ուկրաինայի նախագահների հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ Էրդողանի խոսքերը, որոնք նա հնչեցրել էր երեկ Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու երկկողմ հանդիպման (որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը) նախապատրաստական աշխատանքներ չեն տարվում: Այս հանդիպման մասին ոչինչ չկա: Կա միայն զենքի մատակարարում Ուկրաինա և նրա կողմից Մինսկի համաձայնագրերի չկատարել»,-ասել է Պեսկովը: