tert.am: Հնդկական օվկիանոսի հյուսիսային հատվածում ուրբաթ առավոտյան մեկնարկել են Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զինված ուժերի «Ծովային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային զորավարժությունները։ Այս մասին հայտնում է Mehr գործակալությունը։
Նշվում է, որ իրանական կողմից զորավարժություններին մասնակցում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերի և իրանական բանակի ստորաբաժանումները։