Մոսկվան միայն կողջունի, եթե Անկարան Կիևին մղի Մինսկի համաձայնությունների կատարմանը. Պեսկով |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան միայն կողջունի, եթե թուրք գործընկերները կարողանան Կիևին մղել մինսկյան համաձայնությունների իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։

«Իհարկե, մենք ողջունում ենք ցանկացած երկրի ջանքերը, որոնք կարող են օգնել կարգավորել Ուկրաինայում իրավիճակը: Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հիմնական տարաձայնությունները կապված են հենց Կիևի կողմից մինսկյան պայմանավորվածությունների կատարման հետաձգման հետ: Եթե մեր թուրք գործընկերները կարողանան ազդել ուկրաինացիների վրա և խրախուսել նրանց կատարել ավելի վաղ ստանձնած պայմանավորվածությունները, դա միայն կողջունվի», – ասել է Պեսկովը։

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընն էր հայտարարել, որ Ռեջեփ Էրդողանը պատրաստ է հյուրընկալել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներին և կազմակերպել բանակցություններ տարաձայնությունները կարգավորելու հարցով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով