Քննարկվել են էներգետիկ համակարգի պետական բաժնեմասով ընկերությունների կողմից 2022 թ․ իրականացվող ծրագրերը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը երեկ էներգետիկայի ոլորտի հարցերով խորհրդակցություն է անցկացրել։
 
Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ համակարգի պետական բաժնեմասով ընկերությունների կողմից 2022 թ․ իրականացվող ծրագրերը և ընթացիկ աշխատանքները։ Քննարկվել են ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացման վերաբերյալ հարցեր։
 
Ընկերությունների գլխավոր տնօրենները ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերի ընթացքը և առկա խնդիրները։
 
Անդրադարձ է կատարվել 2022 թ․ փետրվարի 1-ից գործարկվող էլեկտրաէներգետիկական շուկայի նախապատրաստական աշխատանքներին։
 
Նախարարը հստակ ցուցումներ և հանձնարարականներ է տվել ծրագրերի իրականացման
ինտենսիվությունը բարձրացնելու և դրանք սահմանված ժամկետներում և պատշաճ որակով իրականացնելու վերաբերյալ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով