Դատախազի որոշումը իրավաչափ է. դատախազությունը՝ Գասպարյանի գործով մեղադրականը հետ ուղարկելու որոշման մասին |armtimes.com|

armtimes.com: Կոռուպցիոն հանցագործության համար մեղադրվող Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը լրացուցիչ քննության ուղարելու դատախազի որոշումը լրիվ իրավաչափ է և բխում է քրեադատավարական օրենքով դատախազին վերապահված իրավունքներից: Այս մասին ասաց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի գործը Գլխավոր դատախազությունը համապատասխան ցուցումներով հետ է ուղարկել՝ լրացուցիչ նախաքննության։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից հայտնել էին, որ իրենք արդեն ստացել են դատախազի որոշումը և այն գնահատել որպես անօրինական և չհիմնավորված:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով