Լիանա Սիմոնյանը նշանակվել է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Լիանա Սիմոնյանը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ղեկավարի տեղակալ: Այդ մասին նշված է վարչապետի 60 – Ա  որոշման մեջ, որը հունվարի 18-ին հրապարակվել է ՀՀ կառավարության e-gov.am կայքում:

Լիանա Սիմոնյանը նախկինում եղել է Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը, իսկ 2020 թվականից զբաղեցրել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագրերի իրականացման և մշտադիտարկման վարչության պետի պաշտոնը:

 
 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով