armenpress.am: Ճապոնիայի իշխանությունները հաստատում են, որ Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունը հունվարի 17-ին երկու բալիստիկ հրթիռ Է արձակել Ճապոնական ծովի կողմ: Այդ մասին լրագրողներին հայտարարել Է պաշտպանության նախարար Նոբուո Կիսին։
«Հյուսիսային Կորեան այսօր երկրի արեւմտյան շրջանից երկու բալիստիկ հրթիռներ Է արձակել արեւելյան ուղղությամբ: Դրանք թռել են շուրջ 300 կիլոմետր եւ ընկել Ճապոնական ծովը՝ Հյուսիսային Կորեայի արեւելյան ափի շրջանում: Անկման շրջանը գտնվում Է մեր բացառիկ տնտեսական գոտու սահմաններից դուրս»,- ասել Է նա:
Նախարարի խոսքով՝ հրթիռի թռիչքի առավելագույն բարձրությունն ըստ որում կազմել Է շուրջ 50 կիլոմետր:
Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեն նույնպես հայտնել Է երկու հրթիռների արձակման մասին Փենյանի մերձակայաքի Սուսան միջազգային օդանավակայանի շրջանից: 2022 թվականի սկզբից ԿԺԴՀ-ն արդեն չորս հրթիռի արձակում Է կատարել:
Նախորդն իրականացրել Է հունվարի 14-ին: Այն ժամանակ հյուսիսկորեացի զիվորականները երկու կառավարելի տակտիկական հրթիռներ են արձակել երկաթուղային հրթիռային համալիրից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը։