Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները, որոնք ներառում են նաև ՌԴ ղեկավարության անդամների նկատմամբ սահմանափակումներ, կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման, ինչը չի բխում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Նման պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջև հարաբերությունների խզմանը, ինչը չի բխի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից»,- ասել է Պեսկովը։
Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նման քայլը «մեծ սխալ» կլինի։
Այս առնչությամբ Պեսկովը դիմել է պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներին՝ հարց ուղղելով՝ կարո՞ղ են նրանք «հիշել իրավիճակի գոնե մի օրինակ, երբ պատժամիջոցներն օգնել են լուծել իրենց խնդիրը»։