Արարատ Միրզոյանը շնորհավորել է Նիդերլանդների ԱԳ նախարարին նշանակման կապակցությամբ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վոպկե Բաստիան Հեքստրային Նիդերլանդների արտաքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ:

Այդ մասին արտգործնախարարը գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր պաշտոնական էջում:

«Անհամբեր սպասում եմ մեր սերտ համագործակցությանը՝ Հայաստանի և Նիդերլանդների՝ ընդհանուր արժեքների և դարավոր պատմության վրա հիմնված բարեկամական հարաբերությունների հետագա ընդլայնման նպատակով», – նշել է Արարատ Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով