Ուսանողների կազմակերպած դասադուլը թյուրիմացության հետևանք է եղել. Արամ Սիմոնյան |aysor.am|

Aysor.amի հետ զրույցում  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, անդրադառնալով Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների կողմից իրականացված դասադուլին և ֆեյսբուք սոցիալական ցանցում «#ՔալանթարյանըՄնալուԷ» հեշթեգով ակցիային, ասաց․

«Որևէ խնդիր չկա, ուսանողները թյուրիմացաբար կարծել են, թե դեկանի տեղակալին աշխատանքից ազատել են։ Բայց այդպիսի բան չկա, Էդգար Քալանթարյանը մեր լավագույն աշխատողներից է, մենք նրան չենք ազատել։ Բողոքի ակցիան թյուրիմացության արդյունք է։ Դեկանը և դեկանի տեղակալն ինչ-որ հարցի շուրջ համաձայնության չեն եկել, փոքր վիճաբանություն է եղել։ Սովորական աշխատանքային պրոցես է։ Որևէ բան չկա, անցել-գնացել է»:

ԵՊՀ ռեկտորը հավաստիացրեց, որ այս պահին դասադուլն ավարտված է, դասապրոցեսը՝ վերականգնված։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով