armenpress.am: Միացյալ Նահանգները լրացուցիչ ավելի քան 308 միլիոն դոլար եւ կորոնավիրուսի դեմ մեկ միլիոն դեղաչափ պատվաստանյութեր կտրամադրի՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը: Հունվարի 11-ին այդ մասին հաղորդվում Է Սպիտակ տան մամուլի տեղեկագրում, որը հրապարակվել Է նրա կայքում:
«Միացյալ Նահանգները հայտարարում Է ավելի քան 308 միլիոն դոլար գումարի նոր նվիրատվության մասին՝ որպես հումանիտար օգնություն Աֆղանստանի բնակչությանը»,- ասված Է հայտարարության մեջ: «Ի լրումն Միացյալ Նահանգներն Աֆղանստանի բնակչությանն են տրամադրում COVID-19-ի դեմ 1 միլիոն լրացուցիչ դեղաչափ COVAX (մեխանիզմի) միջոցով, ընդհանուր թիվն (այդպիսով) կկազմի 4,3 միլիոն դեղաչափ»,- նշված Է մամուլի տեղեկագրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: