ԱՄՆ-ն և Թուրքիան քննարկել են հայ-թուրքական կարգավորման գործընթացը |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը և ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել երկկողմ քաղաքական և տնտեսական կապերը, ինչպես  անվտանգության ոլորտում համագործակցության զարգացումը, հայտնում է dailysabah.com-ը:

Պաշտոնական Անկարայի հաղորդագրության համաձայն՝ գլոբալ և տարածաշրջանային հարցերի շրջանակում մտքեր են փոխանակվել ուկրաինական ճգնաժամի, Ղազախստանում բողոքի ակցիաների, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի, Աֆղանստանում, Բոսնիա Հերցեգովինայում և Եթովպիայում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ։

Գնահատվել է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը և Ադրբեջանի ու Հայաստանի միջև մշտական խաղաղության հաստատման ներդրումը տարածաշրջանի կայունության և բարգավաճման գործում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով