factor.am: Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին ամենաշատ ձայները հավաքած, սակայն ինքնաբացարկ ներկայացրած ՔՊ-ականները նոր ընտրություններ նշանակելու պահանջով դիմել են վարչական դատարան։
Այս մասին տեղեկացրեց ՔՊ-ի ավագանու ցուցակը գլխավորող Մերգել Ղարիբյանը։ Հիշեցնենք, որ Ամասիա խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում էին երեք քաղաքական ուժեր՝ ՔՊ-ն , «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքը և ՀՀԿ-ն։
ՔՊ-ը ընդամենը 16 ձայնով էր առաջ անցել «Արփի Ամասիա» նորաստեղծ դաշինքից․ երկու քաղաքական ուժերն էլ ստանալու էին 6-ական մանդատ, սակայն իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները, համաձայնության չգալով համայնքապետի պաշտոնի շուրջ, ինքնաբացարկ ներկայացրին՝ հրաժարվելով վերցնել մանդատները։