Հուլուսի Աքարն ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար բանագնացին |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ընդունել է հայ-թուրքական երկխոսության համար Անկարայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչին, տեղեկացնում է Թուրիայի պաշտպանության նախարարության թվիթերյան էջը:

Դեկտեմբերի 13-ին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարեց ուղիղ բանակցելու համար երկուստեք բանագնացներ նշանակելու որոշման մասին: Այնուհետև հայտնի դարձավ, որ Թուրքիայի կողմից Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում հատուկ ներկայացուցիչ է նշանակվել փորձառու դիվանագետ Սերդար Քըլըչը, հայկական կողմի բանակցողն է խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։

Բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարի 14-ին Մոսկվայում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով