Թուրքիան կօգնի Ղազախստանին երկրում հնարավորինս շուտ խաղաղություն և կայունություն հաստատելու գործում․ Չավուշօղլու

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան կօգնի Ղազախստանին հնարավորինս շուտ խաղաղություն և կայունություն հաստատել երկրում։ Այս մասին հայտնում է aa.com.tr-ն:

Չավուշօղլուն նշել է, որ Թուրքիան հույս ունի, թե Ղազախստանը շուտով կվերականգնի խաղաղությունը․

«Դրա համար մենք՝ Թուրքիան, և Թյուրքական պետությունների կազմակերպությունը ամեն տեսակի աջակցություն կցուցաբերենք»,- հավելել է նա։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով