Հունվարի 10-ին նախատեսվում է ՀԱՊԿ երկրների ղեկավարների տեսակոնֆերանսը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրների ղեկավարների առցանց կոնֆերանսը՝ քննարկելու Ղազախստանի իրավիճակը, նախատեսված է հունվարի 10-ին։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։

Նախօրեին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցում ասել էր, որ Երևանը՝ որպես կազմակերպության նախագահ, հրավիրում է Հավաքական անվտանգության խորհրդի նիստ։ Այս առաջարկն ավելի վաղ արել էր Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով