Պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար. ԵՄ-ն՝ Ղազախստանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ |tert.am|

tert.am: Եվրամիությունը պատրաստ է օգնել Ղազախստանին ճգնաժամի կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ԵՄ կայքում։

«Մենք մտահոգված ենք խաղաղ ցույցերից հետո սկսված բռնությամբ Ղազախստանում, որը Եվրամիության համար կարևոր գործընկեր է գործող Ընդլայնված գործընկերության և համագործակցության համաձայնագրով, ինչպես նաև տարածաշրջանի կայունության համար։

Մենք խորապես ցավում ենք մարդկային կորուստների համար և խստորեն դատապարտում ենք բռնության համատարած ակտերը։ Կարևոր է կանխել հետագա էսկալացիաները, խուսափել բռնության ցանկացած դրդումից, մշտապես զսպվածություն ցուցաբերել և անկարգությունները այլ նպատակներով շահագործելուց խուսափելը: 

Մենք պատրաստ ենք օգնություն ցուցաբերել ճգնաժամի խաղաղ կարգավորման համար։ Դրսի ռազմական աջակցությունը պետք է հարգի Ղազախստանի ինքնիշխանությունն ու անկախությունը, ինչպես նաև բոլոր քաղաքացիների հիմնարար իրավունքները»,-ասված է հայտարարությունում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով